«Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն ողբերգություն չի համարում Իսպանիայի առաջնության շրջանակներում «Վալենսիա»-ից կրած պարտությունը:
«Մեր առջև մեծ մարտահրավեր է: Չեմպիոն կդառնանք, եթե հինգ հաղթանակ տանենք: Գիտեմ, թե որքան է դա դժվար: Սակայն մենք կընդունենք մարտահրավերը, ինչպես վայել է «Բարսելոնա»-ին` բարձր պահած գլուխներով:
Եթե կա մի ակումբ, որ կարող է 5 անգամ անընդմեջ հաղթանակ տանել, դա կատալոնական ակումբն է: Այսօր քննադատությունների ժամանակը չէ»,- Marca-ն մեջբերում է Լուիս Էնրիկեի խոսքերը:







































