Ռուսաստանը պատրաստ է արգելելու Թուրքիայից սմբուկի ներկրումը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի գյուղատնտեսության վերահսկողության ղեկավար Սերգեյ Դանկվերտը, տեղեկացնում է tass.ru-ն:
«Մենք հիմք ունենք արգելելու սմբուկը»,- ասել է նա:
Միաժամանակ Դանկվերտը արգելանքի մեկնարկի ժամկետը չի հրապարակել:
«Ես չգիտեմ ամսաթիվը, բայց այժմ ամփոփեցինք արդյունքները, մենք բոլոր հիմքերն ունենք փակելու»,- կրկնել է նա:









































