Ռուսական ծագում ունեցող հայտնի ամերիկյան գործարար, միլիարդատեր Լեոնարդ Բլավատնիկը գնել է աշխարհում երրորդ ձայնագրման ընկերությունը` Warner Music Group-ը (WM), որի համար վճարելու է 3.3 մլրդ դոլար կամ 8.25 դոլար յուրաքանչյուր ակցիայի համար: Բլավատնիկը հաղթել է ընկերության վաճառքի համար հայտարարված տենդերում:
Բլավատնիկի Access Industries ընկերությունն իր վրա է վերցրել 1.99 մլրդ դոլարի պարտքը, որը կուտակել էին Warner Music-ի նախկին սեփականատերերը: Ճգնաժամում գտնվող այս ընկերությունում են ձայնագրվում այնպիսի հայտնի խմբեր և անհատներ, ինչպիսիք են A-ha-ն, Deep Purple-ը, Green Day-ը, Red Hot Chili Peppers-ը, Led Zeppelin-ը, Մադոննան, Էրիկ Քլեփթոնը և այլք: