Spletnik.ru-ի փոխանցմամբ՝ ոչ վաղ անցյալում ԶԼՄ-ները հայտնել էին, որ դերասան Լեոնարդո Դի Կապրիոյի «նոր ընկերուհին» Չելսի Վեյմարն է: Սակայն շաբաթ դերասանին Coachella փառատոնում նկատել են երգչուհի Ռիհաննայի ուղեկցությամբ:
Նրանց սիրավեպի մասին լուրերը շրջանառության մեջ են դրվել դեռևս նախորդ տարվա սկզբից: Ժամանակ առ ժամանակ դրանք հերքվել են, իսկ երբեմն էլ տեղի է ունեցել հակառակը:
Այս անգամ համբույրներ չեն գրանցվել, Լեոն փառատոնի ժամանակ տեսնելով իր ընկերուհիների հետ պարող Ռիհաննային՝ մոտեցել է նրան, որպեսզի բարևի: Նրանք երկուսն էլ եղել են սև ակնոցով և տարված զրուցել են միմյանց հետ:









































