Ճապոնիայի ափերի մոտ ձկնորսները որսացել են հազվադեպ Megachasma pelagios (մեծբերան շնաձուկ): Այս մասին հայտնում է The Independent-ը:
Շնաձուկը ցանցն է ընկել Օվասե նավահանգստից մոտ 5 կմ հեռավորության վրա: 5-մետրանոց կենդանին կշռում է մոտ 1 տոննա:
Մեծբերան շնաձուկը հայտնաբերվել է 1976թ. Հավայան կղզիների մոտ: Այդ կենդանիները հանդիպում են Կալիֆոռնիայի, Ճապոնական կղզիների, Ֆիլիպինների, Ինդոնեզիայի, Սենեգալի առափնյա տարածքներում, Ավստրալիայի արևմտյան ափամերձ շրջանի մոտ:
![]()
![]()
![]()
![]()







































