«Բարսելոնա»-ի պաշտպան Ժերար Պիկեն «Վալենսիա»-ից կրած պարտությունից հետո խոսել է չեմպիոնական մրցավազքի մասին:
«Մենք հրաշալի էինք խաղում ու արժանի չէինք պարտության, սակայն ֆուտբոլը երբեմն դաժան է: Մենք գլուխներս բարձր թողեցինք խաղադաշտը, քանի որ ամեն ինչ արեցինք:
«Ատլետիկո»-ն ու «Ռեալ»-ը ևս կարող են միավորներ կորցնել, սակայն դա մեզ չի անհանգստացնում. մենք պետք է հաղթենք առաջիկա 5 խաղերը»,- ասել է Պիկեն:
Նշենք, որ «Բարսելոնա»-ն ու «Ատլետիկո»-ն իրենց ակտիվում ունեն 76 միավոր, «Ռեալ»-ը 1 միավոր զիջում է:





































