Thursday, 02 07 2026
Մերձավոր Արևելքում Հայաստանին ձեռնտու փոփոխություններ են. նոր հնարավորություններ են բացվում
Էրդողանի կոշտ պատասխանը Նեթանյահուին. Թուրքիային զրպարտելով՝ փորձում են մաքրել իրենց անունը
Ալիևը «վրիպե՞լ է, թե՞ շահել»
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

Ռուսաստանը ստացել է Ադրբեջանը որպես փոխհատուցում. Ժիրինովսկի

Եթե խորհրդային իշխանությունը չսկսեր փոխել ցարական Ռուսաստանի տարածքային բաժանումը, Ղարաբաղում հակամարտություն չէր լինի՝ հայտնում է haqqin.az-ը: Հայերի և ադրբեջանցիների թշնամությունը անողոք է, և այն կապված է նաև Թուրքիայում կոտորածի հետ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին:

«Այդպիսի հակամարտությունը չի կարող երկկողմ հիմքով լուծվել: Այդ հակամարտությունը չի լուծի ո՛չ Մինսկի խումբը, ո՛չ ֆրանսիացիները և նույնիսկ ո՛չ ամերիկացիները: Այդ հարցով վերջնական որոշում կարող է ընդունել միայն Ռուսաստանի նախագահը»,- ասել է նա:

Ժիրինովսկու խոսքով՝ Ռուսաստանը միշտ այդ տարածաշրջանում կռվել է պարսիկների և թուրքերի դեմ, նաև պաշտպանել է հայերին:

«Եվ Ադրբեջանը մենք չենք գնել, այն մեզ փոխանցել է Իրանի շահը՝ որպես փոխհատուցում ռուս դեսպանի սպանության: Մենք չենք գրավել Ադրբեջանը»,- ասել է նա:

Ժիրինովսկին Հայաստանին և Ադրբեջանին խորհուրդ է տվել վերադառնալ Ռուսաստանի կազմ, հակառակ դեպքում «նրանք կկռվեն ևս հազար տարի»:

«Մենք պետք է աջակցենք Քրդստանի ստեղծմանը և վերադարձնենք Արևմտյան Հայաստանի հայկական հողերը, և այդ ժամանակ ավտոմատ կերպով կլուծվի Ղարաբաղի հետ կապված հարցը: Դա 21-րդ դարի կեսի խնդիրն է»,- ասել է նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում