Sunday, 21 06 2026
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին

Բաց հարց Հայաստանի համար

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ԼՂՀ-ն ճանաչելու հարցն, իհարկե, հասունացել է: Արցախյան քառօրյա պատերազմը գործընթացը հասցրել է ցիկլային մի եզրագծի, երբ առկա գործոնները այլևս խիստ անարդյունավետ են:

Ի՞նչ անելիք կամ վերանայելիք ունի Հայաստանը այս իրավիճակում, և ունի՞ արդյոք, թե՞ Հայաստանը պետք է թողնի ամեն ինչ՝ ինչպես կա, շարունակի ընդամենը ադրբեջանական նախահարձակումները կանխելու գործողությունները, այդ ընթացքում երբեմն-երբեմն զոհեր տա, հետո փորձի հանրությանը «մխիթարել» Ադրբեջանին ավելի շատ զոհ պատճառած լինելու մրցավազքով:

Հայաստանի իշխանությունները այսօր հենց այդպես էլ վարվում են: Այլ առաջարկներ չեն էլ հնչում: Այսինքն՝ Հայաստանի, այսպես ասած, ընդդիմադիր քաղաքական ուժերն, օրինակ, որևէ նոր հայեցակարգ, ղարաբաղյան խնդրում որևէ նոր անելիք, ռազմավարություն չեն էլ ներկայացնում հանրությանը: Այսինքն՝ այս հարցում կամ կոնսենսուս է՝ ինչպես ԵՏՄ-ին անդամակցության հարցում, կամ էլ Հայաստանի իշխանություններն ու ոչ իշխանությունը զուտ գաղափարական, մտավոր պոտենցիալի առումով ավելին անելու կամ այլ բան անելու, մարտավարություն կամ ռազմավարություն փոխելու, ճկունություն ցուցաբերելու պաշարներ չունեն: Ըստ որում, այդ սնանկությունը զարմանալի չէ, քանի որ հայաստանյան քաղաքական ուժերը իրենց հաջողությունն ամբողջությամբ պայմանավորում են արտաքին գործոնների հետ, ինչը նշանակում է, որ նաև ղարաբաղյան հարցում նրանք ամեն ինչ պայմանավորում են ուժերի արտաքին հարաբերակցությամբ:

Արդյոք հասարակությանը բավարարո՞ւմ է այդ իրավիճակը: Հասարակությունից այդ հարցի պատասխանը ստանալը անիրական է, որովհետև մեզանում հասարակական կարծիք, որպես այդպիսին, ղարաբաղյան հարցում ըստ էության ձևավորված չէ: Հասարակական կարծիքի համար պետք է լինեն այդ հարցի վերաբերյալ մասնագիտական, խորքային քննարկումներ, և հանրությունը պետք է ականատես լինի այդ ամենին: Սակայն Հայաստանում գրեթե չեն հրապարակվում կոնցեպտուալ քաղաքական հոդվածներ տպագիր մամուլում, չեն լինում ղարաբաղյան թեմատիկայի վերաբերյալ հեռուստատեսային քննարկումներ:

Այս հարցում ևս առկա է ներքաղաքական «դավադրություն» հասարակության դեմ: Ոչ մի քաղաքական ուժ, այսպես կոչված՝ հիմնական դերակատար ուժերից շահագրգռված չէ ղարաբաղյան հարցում կոնցեպտուալ և սկզբունքային բանավեճ նախաձեռնել հասարակական-քաղաքական ասպարեզում, որովհետև այդ բանավեճը նշանակելու է քաղաքական պատասխանատվություն հանդիսատեսի, տվյալ դեպքում՝ հանրության առաջ: Իսկ հանրության առաջ պատասխանատվություն ստանձնում են այն ուժերը, որոնց համար քաղաքական շարժիչը հասարակությունն է, ոչ թե արտաքին որևէ հովանավոր սուբյեկտ:

Հասարակության առաջ և արտաքին որևէ հովանավորի առաջ պատասխանատվությունները անհամատեղելի են, այսպես ասած՝ կամ-կամ: Հետևաբար քաղաքական ուժերը, որոնք իրենց հաջողությունները պայմանավորում են արտաքին իքս կամ իգրեկ կենտրոնի (այս պահի դրությամբ՝ Մոսկվայի) բարեհաճությամբ, հասարակության հետ ուղղակի և անմիջական երկխոսություն կամ հանրության առաջ բովանդակային բանավեճ կարող են ծավալել միայն ամբոխավարական երանգներով, այն էլ՝ ոչ այնպիսի առանցքային և գերճակատագրական հարցերի շուրջ, որոնք ոչ միայն Հայաստանի ներքին կյանքին և անվտանգությանն են վերաբերում, այլև որոնցում նաև անմիջականորեն շոշափվում են արտաքին ազդեցիկ տերությունների շահեր:

Այդ իսկ պատճառով բաց է մնում հարցը, թե ինչ պետք է անի Հայաստանը Ադրբեջանի ներկայիս ագրեսիվ վիճակում՝ պետք է ճանաչի՞ ԼՂՀ անկախությունը որևէ մակարդակով կամ այդ խնդիրը ներառի հասարակական-քաղաքական ակտիվ օրակարգ, պետք է հայտարարի Հայաստանի և Արցախի միավորմա՞ն մասին, պետք է դո՞ւրս գա բանակցությունից և հայտարարի վերադառնալու կոնկրետ նախապայմանների մասին, պետք է հայտարարի կանխարգելիչ հարվածների միանձնյա իրավունքի՞ մասին: Ինչ-որ բան Հայաստանը պե՞տք է անի, թե՞ ոչ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում