Իսպանիայի առաջնության 33-րդ տուրում Մադրիդի «Ատլետիկո»-ն սեփական հարկի տակ 3:0 հաշվով առավելության հասավ «Գրանադա»-ի նկատմամբ:
«Ատլետիկո»-ն իր ակտիվում 76 միավոր գրանցեց և հավասարվեց «Բարսելոնա»-ին, որը 33-րդ տուրի խաղում կհյուրընկալի «Վալենսիա»-ին:
«Ռայո Վալյեկանո»-ն 2:1 հաշվով առավելության հասավ «Վիլյառեալ»-ի նկատմամբ: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը պահեստայինների նստարանին էր:
«Ատլետիկո» – «Գրանադա»՝ 3:0
Կոկե (15′), Տորես (59′), Կորեա (83′)
«Ռայո Վալյեկանո» – «Վիլյառեալ»՝ 2:1
Գերա (7′), Ֆեդոր (81′) – Լոպես (20′)
«Սևիլիա» – «Դեպորտիվո»՝ 1:1
Իբորա (21′) – Ռիերա (81′)
«Մալագա» – «Ատլետիկ»՝ 0:1
Ռաուլ Գարսիա (53’)







































