Հարավային Կորեան ապաարգելափակել է Իրանի սառեցված ակտիվների մեծ մասը, կիրակի ասել է Նավթաքիմիական արդյունաբերության ասոցիացիայի քարտուղար Ահմադ Մահդավի Աբհարին, հայտնում է Mehr գործակալությունը:
Նրա խոսքով` Իրանը նավթաքիմիական արտադրանք է արտահանել Հարավային Կորեա պատժամիջոցների ժամանակ, և արտահանումից ստացված դրամական միջոցները արգելափակվել են միջազգային պատժամիջոցների պատճառով:
Նա հավելել է, որ Իրանի գումարային ակտիվները, որոնք արգելափակված են Հարավային Կորեայում, կազմում են 21 միլիարդ դոլարից պակաս:











































