ՊՍԺ-ն հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Մարկո Ռոյսի և Մադրիդի «Ատլետիկո»-ի հարձակվող Անտուան Գրիզմանի ծառայություններով: Այդ մասին հայտնում է TF1-ը:
Նշվում է, որ փարիզյան ակումբը ցանկանում է հզորացնել թիմի հարձակման գիծը՝ Զլատան Իբրահիմովիչի հնարավոր հեռացման պատճառով:
Transfermarkt-ի տեղեկությունների համաձայն՝ Ռոյսի տրանսֆերի արժեքը կազմում է 45 մլն եվրո, իսկ Գրիզմանի՝ 60 Մլն եվրո:







































