Friday, 12 06 2026
19:50
Իսրայելը ԱՄՆ-ի ենթական չէ, այլ դաշնակիցն է
Ի՞նչ եղանակ է սպավում առաջիկայում
19:30
Թրամփը Իրանի գործողությունները ողորմելի է որակել
Փրկարարներն ու ոստիկանները օգնություն են ցուցաբերել կամրջի փլուզման հետևանքով արգելափակված քաղաքացիներին
19:10
Կանադան կխորացնի հարաբերությունները Թուրքիայի հետ
Ավտոմոբիլիստներին գնդակահարելու հումորը անհաջող է․ քաղաքապետի խոսնակ
18:50
Facebook-ում և Messenger-ում տեղի է ունեցել գլոբալ խափանում
Ուզբեկստանի նախագահի ուղերձը՝ «Քաղաքացիական պայմանագրի» հաղթանակի առթիվ
18:30
Մեծ Բրիտանիան, Ավստրալիան և Կանադան խաղաղության հիմնադրամ են ստեղծում իսրայելապաղեստինյան հակամարտության կարգավորման համար
Բրյուսելում քննարկվել են ՀՀ-ԵՄ և ՆԱՏՕ-ի հետ պաշտպանական համագործակցության հարցեր
Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանին թույլ չի տա  միջուկային զենք ունենալ, քանի դեռ  վարչապետ է
Իրանը և ԱՄՆ «մոտ են փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը»
17:50
Դեմբելեն պաշտպանել և աջակցել է Մբապեին
ՏԿԵ նախարարն այցելել է Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Չարենցավանի հատված, որտեղ կայծակի հարվածից կամուրջ էր փլուզվել
17:30
ՆԱՏՕ-ն մտադիր է 2027 թվականին սկսել Կոսովոյում իր ուժերի կրճատումը
Առաջիկա ժամերին Գյումրիում և Ապարանում հորդառատ անձրև է սպասվում
17:10
Եվրահանձնաժողովը 540 միլիոն եվրո կհատկացնի ֆերմերներին՝ պարարտանյութերի գների աճի պատճառով
Ընտրակաշառքի գործերով 3 թեկնածու փախուստի մեջ է. Ալեքսանյան
Իսրայելը հայտարարել է մեկ շաբաթում Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 310 թիրախի հարվածելու մասին
Բնապահպանական հորդոր․ կենդանական տեսակների բացթողումը միայն օրենքով սահմանված կարգով
16:30
Հնդկաստանի ԱԳՆ-ն կանչել է Նյու Դելիում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին առևտրային նավերին հարվածների առնչությամբ
ՀՀ պատվիրակությունը խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել ԵԱՀԿ Մշտական խորհրդի 1568-րդ նիստում
16:10
Լեհաստանի սպառազինությունը համալրվել է F-35 կործանիչներով
Երկրաշարժ՝ Հայաստանում
Երկրաշարժ՝ Ադրբեջանում
Ձերբակալվել է ԵՊՀ-ի դասախոս՝ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար
Թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել
ՀԾԿՀ-ն և HELVETAS SWISS Intercooperation-ը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր.
15:10
Ռուսաստանն ու Ուկրաինան նոր փոխադարձ հարվածներ են հասցրել
Ինչո՞ւ ապրիլյան քառօրյա մարտերից հետո Երևանում բացվել է Նժդեհի արձանը

Զ. Ալիզադե. «Եթե ընդդիմությունն այս անգամ էլ դասեր չքաղի և չփոխի գործելու իր մեթոդը, ամբողջությամբ կկորչի»

Ադրբեջանում նոյեմբերի 7-ին անցկացված խորհրդարանական ընտրություններում տեղի ունեցած համատարած կեղծիքները ցույց տվեցին, որ իշխանությունը հերթական անգամ անտեսեց միջազգային կառույցների և հասարակայնության կարծիքը: Այս մասին «Ազադլիգ»-ի հետ զրույցում անդրադառնալով նոյեմբերի 7-ին կայացած ընտրություններին` նշել է քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն:
Նրա խոսքերով, թեև ընտրություններից առաջ աշխարհի առաջատար կազմակերպություններն ու կառույցներն Ադրբեջանի իշխանության առաջ ընտրությունները ժողովրդավարական չափանիշներին համահունչ անցկացնելու պահանջ էին դրել, այնուամենայնիվ, տեսանք, թե ադրբեջանական իշխանություններն ինչպես պատասխանեցին միջազգային կառույցների այդ պահանջին:
«Դրա վառ օրինակը Էյնուլլա Ֆաթուլլաևին բանտից ազատելու պահանջն էր, որ միջազգային կառույցներին զուգահեռ Ադրբեջանի իշխանության առաջ դրել էր անգամ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Իշխանության այդ վարքը խոսում է այն մասին, որ միջազգային կառույցներին արհամարհող իր այդ գործողություններով նա ձեռնոց է նետում աշխարհին:
Նրա կարծիքով, դրանով իշխանությունը ցույց է տալիս, որ երկիրն իրեն է պատկանում: «Ուզում են ցույց տալ, որ Ադրբեջանի տարածքը իրենցն է, և ոչ ոք չպետք է խառնվի իշխանության գործերին: Արևմուտքի ուզածը տալիս են, բայց ասում են, որ Ադրբեջանի ներքին գործերին չխառնվեն: Մենք մեր ժողովրդին ինչպես ուզում ենք, այնպես էլ ղեկավարում ենք»:
Փորձագետը գտնում է, որ այս իշխանությունների անցկացրած բոլոր ընտրությունները հիշողության մեջ են մնացել իրենց կեղծարարությամբ և օրենքների խախտումներով: «Առաջներում իշխանությունը թույլ էր տալիս մի երկու երեք ընդդիմադիրների մուտքը խորհրդարան: Իսկ այժմ խիստ ցուցում է տվել, որ պետք է անցնեն իր կազմած ցուցակով 125 հոգին և կողքից ոչ մեկը: Սուտ են ասում, թե ընտրություններին 50 տոկոս մասնակցություն է եղել: Այս անգամ ես դիտորդ էի և առավոտյան ժամը 8-ից մինչև երեկոյան 7 անց կես ես ընտրատեղամասում եմ եղել: 1233 ընտրողներից ընտրության են եկել 390 հոգի: Նրանցից մոտ 50 հոգին էլ «կարուսել» էին: Ընտրողների մոտ 30 տոկոսն է մասնակցել ընտրություններին: Մարդիկ ընտրության չեն եկել, որովհետև հավատ չունեն: Իշխանության այս քայլն ուղղված է ընդդիմությանն սպանելուն: Եթե ընդդիմությունն այս անգամ էլ դասեր չքաղի և չփոխի գործելու իր մեթոդը, որոշ ժամանակ հետո ամբողջությամբ կկորի»,- կարծիք է հայտնել Ալիզադեն:
Քաղաքագետ Էլդար Նամազովն էլ ասել է, որ վերջին ընտրությունները ցույց տվեցին, որ բոլոր տեսակի օրինախախտումներն ու կեղծարարություններն Ադրբեջանի ներկայիս ավտորիտար վարչակարգի «զարգացման» ճանապարհն է. «Պետք է իրատես լինել: Շատ բնագավառներում իրավիճակը գնալով ավելի է վատանալու»,-կանխատեսել է քաղաքագետը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում