ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լորան Բլանը չի կարծում, թե Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկությունից դուրս մնալուց հետո իր նկատմամբ ճնշումն ավելացել է:
«ՊՍԺ-ի հետ պայմանագիր ստորագրելուց անմիջապես հետո ես հայտնվեցի ճնշման տակ: Բայց այդպիսին է ցանկացած մարզչի ճակատագիր:
Մարզչին անձեռնամխելի են դարձնում միայն հաղթանակները: Իսկ մենք դուրս ենք մնացել Չեմպիոնների լիգայից: Եկեք ընդունեք իրականությունը: Չէի ասի, թե դարաշրջան է ավարտվել:
Պարզապես, բոլորս հիասթափված ենք: Կհետևեն մտորումներ, փոփոխություններ: Բայց այդ ամենի համար ժամանակ է պետք»- Le Parisien-ը մեջբերում է Բլանի խոսքերը:






































