Ճապոնիայի հարավարևմտյան Ֆուկուոկա քաղաքի փողոցները երկրաշարժից հետո ծածկվել են խիտ սպիտակ փրփուրով՝ հայտնում է korrespondent.net-ը:
Փրփուրը գոյացել է շաբաթ օրը առավոտյան՝ 7.3 մագնիտուդ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումներից մի քանի ժամ անց, որոնք գրանցվել են Կումամոտո քաղաքից 1 կմ հեռավորության վրա: Ֆուկուոկան գտնվում է երկրաշարժների շարքի էպիկենտրոնից 90 կմ հեռավորության վրա:
Պարզվել է, որ փողոցներում հայտնված փրփուրը եղել է հրդեհաշիջման միջոց, որը շաբաթ երեկոյան հոսել է հատուկ պահեստներից:








































