«Օր առաջ Հայաստանի Հանրապետությունը պետք է պաշտոնապես սկսի գործընթաց ԵՏՄ անդամակցությունը դադարեցնելու ուղղությամբ»,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը՝ հավելելով, որ այս օրհասական պահին Հայաստանը, դադարեցնելով իր անդամացությունը ԵՏՄ-ին, հնարավորություն կստանա այլընտրանքների՝ թե՛ տնտեսական առումով, և՛ թե անվտանգության: Խ. Քոքոբելյանը սա ԼՂՀ-ի և Հայաստանի անվտանգությանը միտված քայլ է համարում:
Նրա գնահատմամբ՝ ԵՏՄ անդամակցությունը ոչ թե հնարավորություն է և անվտանգության բաղադրիչի ավելացում, այլ մարտահրավեր է Հայաստանի համար: Նրա խոսքով՝ տնտեսական առումով այն սահմանափակումներ ունի, և որևիցե մեկը չի ցանկանում գահավիժող տնտեսական տարածքում ներդրումներ անել:
Խ. Քոքոբելյանի գնահատմամբ՝ ԵՏՄ վարչապետների նիստը Երևանում չանցկացնելով, ապացուցվեց, որ ԵՏՄ-ն ոչ թե տնտեսական, այլ ձևախեղված , չկայացած տնտեսաքաղաքական կառույց է: «Այդ քայլով սպասարկեցին մեր հակառակորդ Ադրբեջանի շահը՝ ոտնահարելով ՀԱՊԿ անդամ, Ռուսաստանի ռազմավարական գործընկեր հանդիսացող, ԵՏՄ լիիրավ անդամ Հայաստանի պետական շահը,- նշեց Խ. Քոքոբելյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:







































