ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, ով նախառեձնել էր 4+4+4 ձևաչափով քննարկումը, այն կարծիքին չէ, որ նախաձեռնությունը տապալված է: «
«Նախ եթե ինչ-որ լավ գործ ես ձեռնարկում դա արդեն լավ է՝ անկախ նրանից՝ կկարողանաս հաջողության հասնել թե ոչ, երկրորդը՝ այնուամենայնիվ ինչ-որ զարգացումներ եղան, ուղղակի դրանք բավարար չեն»,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավարը՝ հավելելով, որ 4+4+4 ձևաչափը չտվեց բաղձալի արդյունքը, բայց շատ բան բացահայտեց:
Նրա խոսքով՝ իշխանություններն են մեղավոր, նրանց իմիտացիոն զիջումների և ապակառուցողականության հետևանքով բանակցություններն արդյունք չտվեցին: Լ. Զուրաբյանի դիտարկմամբ՝ եթե կոնսենսուսը կայանար, հսկայական առաջընթաց կկատարեինք դեպի ազատ և արդար ընտրություններ:
Մանրամասները՝ տեսանյութում:









































