Բակտերիաները, որոնք կայուն են հակաբիոտիկների նկատմամբ, առաջիկա մի քանի տասնամյակում ավելի շատ մարդ կսպանեն, քան քաղցկեղը, կարծում են բրիտանացի փորձագետները, հայտնում է newsyou.info-ն: Կանխատեսումների համաձայն՝ նոր արդյունավետ դեղամիջոցների բացակայությունը կհանգեցնի նրան, որ ընդհանուր վարակները պատասխանատու կլինեն աշխարհում մինչև 2050թ. տարեկան 10 մլն մահերի համար, մինչդեռ ներկայումս մոտ 8 մլն մարդ ամեն տարի մահանում է քաղցկեղից:
Բացի առողջության համար աղետալի հետևանքներից՝ արդյունավետ հակաբիոտիկների բացակայությունը կարող է հանգեցնել հսկայական տնտեսական ծախսերի նույն ժամանակահատվածում՝ արտադրանքի գլոբալ տնտեսական արտադրությունը կրճատելով 3,5%-ով: Մասնագետները տարբեր երկրների կառավարություններին կոչ են անում դրական փոխհատուցումներ առաջարկել դեղագործական ընկերություններին՝ խթանելով նոր դեղամիջոցների մշակումը:









































