Երեք շվեյցարիացի օտար լեզուներ չիմացող ճանապարհորդների համար շփվելու նոր միջոց են մտածել: Կենցաղում անհրաժեշտ բոլոր իրերը նկարված են վերնաշապիկների վրա, որոնք թողարկվում են Iconspeak բրենդի տակ, հայտնում է Today-ը:
Վերնաշապիկներին տպված է 40 պատկեր՝ մասնավորապես զուգարանի, գնացքի, հեռախոսի, գարեջրի բաժակի, Wi-Fi-ի և այլն: Կան սեզոնային մոդելներ՝ երկարաթև, կարճաթև և անթև:












































