Ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը կհեռացվի թիմից։
Mirror-ի փոխանցմամբ՝ 64-ամյա մասնագետը պաշտոնանկ կարվի անգամ այն դեպքում, եթե թիմը դառնա Անգլիայի գավաթակիր։ «Յունայթեդ»-ը կիսաեզրափակչում ուժերն է չափելու «Էվերթոն»-ի հետ։
Սպասվում է, որ «կարմիր սատանաներ»-ի նոր գլխավոր մարզիչը կլինի պորտուգալացի հանրահայտ մասնագետ Ժոզե Մոուրինյոն։







































