BBC-ի արաբական ծառայությունը ներկայացնում է ԴԱԻՇ-ի դաժանությունների վկան դարձած Սիրիայի քաղաքներից մեկը:
Վերջերս քրդական ուժերը ամերիկյան օդուժի աջակցությամբ գրոհայիններից հետ են վերցրել Շադդադի քաղաքը, որը գտնվում է Իրաքի հետ սահմանին:
Տեղի բնակիչները պատմել են, որ եզդի կանանց այնտեղ են տարել Իրաքի հետ սահմանի կողմից: Այնտեղ կա նաև ռումբերի արտադրության գործարան, որտեղ մինչև հիմա կան օգտագործման պատրաստ տասնյակ ռումբեր:
Բնակիչներից մեկը նաև պատմում է, որ ցանկացածին, ում դեմ ԴԱԻՇ-ի դատարանում վճիռ է կայացվել, տարել են հրապարակ, եթե նրանք մահվան է դատապարտված եղել, գլխատել են կամ կրակելով սպանել, հետո նրանց մարմինները 3-4 օր մնացել են աշտարակի վրա:







































