Thursday, 02 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին

Նիդերլանդների խորհրդարանի պատգամավորները մտահոգություն են հայտնել ԼՂ-ում բախումների բռնկման առնչությամբ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման հարցն ապրիլի 13-ին քննարկվել է Նիդերլանդների խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի և արտգործնախարար պարոն Կունդերսի հանդիպման ժամանակ։ Հանդիպումը կայացել է ապրիլի 18-ին Եվրամիության արտաքին գործերի նախարարների ժողովի նախապատրաստման կապակցությամբ: Այս մասին հայտնում է Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայից (FAON):

Տարբեր խմբակցությունների պատգամավորներն արտահայտել են իրենց մտահոգությունը, որ հակամարտության լուծման համար ԵԱՀԿ Մինսկի խմբի տարիների բանակցությունները մնացել են առանց արդյունքի: Նրանք նախարարին խնդրել են բացատրել վերջին բռնությունների բռնկման պատճառները, հարևան երկրների, հատկապես Ռուսաստանի և Թուրքիայի դերը, ինչպես նաև իրավիճակը նոր հրադադարի ռեժիմի պայմաններում:

Սոցիալիստական կուսակցության պատգամավոր Հարի վան Բոմելը, նշելով, որ այդ բռնության կրառումը հիմնականում վերագրվում է Ադրբեջանին, ասել է, որ դեռևս գոյություն չունեն անկախ մոնիտորինգի մեխանիզմներ 22 տարվա համաձայնեցված հրադադարի ռեժիմը հսկելու համար։ Անցած տարիներին դա չի նպաստել հակամարտության կարգավորմանը։ Այնուհետև պատգամավորը նախարարին հարցրել է, թե արդյո՞ք նախարարը տեղյակ է, որ ադրբեջանական անօդաչու թռչող սարքերը ռմբակոծել են Ղարաբաղի բնակավայրերը պատճառելով մարդկային զոհեր։

Նախարարը, խոսելով չափազանց մտահոգիչ զարգացման մասին, չի կարողացել հաստատել վերջին լուրը, քանի որ դեռևս գոյություն չունեն անկախ ռազմական վերահսկողություն իրականացնող մեխանիզմներ: ԵԱՀԿ խումբը հետաքննում է այդ հարցերը: Նրա կարծիքով՝ առայժմ չի կարելի ենթադրել, որ հարևան երկրները որոշիչ դեր են խաղացել բռնության բռնկման հարցում, չնայած որ Թուրքիան հստակորեն արտահայտել է իր աջակցությունն Ադրբեջանին, իսկ Ռուսաստանը, թեև դրական դեր է խաղում երկու կողմերին հանդարտեցնելու ուղղությամբ, հայտնի է, որ համակրանք ունի մյուս կողմի նկատմամբ։ Պարոն Կունդերսի կարծիքով՝ հիմնախնդրի լուծման երկարատև բացակայությունը մեծ վրդովմունքի պատճառ է դարձել։

Չնայած պատգամավորները համարում են ԵԱՀԿ Մինսկի խումբը որպես առաջին պատասխանատու մարմին կողմերի հետ բանակցություններում լուծումներ գտնելու համար, այդուհանդերձ որոշակի աջակցող դեր է վերապահված ԵՄ-ի համար այս գործընթացում: Նիդերլանդների ԵՄ նախագահության շրջանակում, պարոն Կունդերսը կնախագահի ԵՄ նախարարների խորհրդի առաջիկա նիստը։ Նրա ուշադրության կենտրոնում կլինի, ըստ խորհրդարանի հանձնարարության, առաջին հերթին համաձայնության հասնելը շփման գծում անկողմնակալ ռազմական դիտարկումներ կատարելու վերաբերյալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում