Գերմանիայում թողարկվել է նոր 5 եվրո արժեքով մետաղադրամ, որի թեման է «Կապույտ Երկիր մոլորակը»,- հայտնում է Deutsche Welle-ը: Այն կարելի է օգտագործել միայն Գերմանիայում:
Գերմանիայի ֆինանսների նախարարության տվյալներով` ապրիլի 14-ից մետաղադրամը կարելի է ձեռք բերել Բունդեսբանկի (երկրի ԿԲ) մասնաճյուղերից և այլ վարկային հաստատություններից:











































