Walt Disney Pictures ընկերությունը մտադիր է լիամետրաժ ֆիլմ թողարկել Փիթեր Փենի՝ Ջեյմս Մեթյու Բարիի հայտնի հեքիաթի հերոսի մասին: Ներկայումս ընտրվել է ֆիլմի ռեժիսորը՝ Դևիդ Լոուրին, ով հայտնի է իր «Փիթը և վիշապը» աշխատանքով, հայտնում է Variety-ն:
Հաղորդվում է, որ Walt Disney Pictures ընկերության հաշվին կա մի քանի հաջողված լիամետրաժ անիմացիոն աշխատանքներ, որոնց թվում են «Ալիսան հրաշքների աշխարհում», «Ջունգլիների գիրքը», «Մոխրոտը» և այլն:








































