Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի «Ատլետիկո»-ի դեմ խաղից հետո «Բարսելոնա»-ի պաշտպան Խերարդ Պիկեն և «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն վիճաբանել են: Այդ մասին հայտնում է Marca-ն:
Պիկեն դժգոհ է եղել մրցավար Նիկոլա Ռիցոլիի՝ տուգանային հարված նշանակելու որոշումից: Արգենտինացի մասնագետն իր հերթին հայտարարել է, որ կատալոնացիների կիսապաշտպան Անդրես Ինյեստան պետք է հեռացվեր խաղադաշտից:
Սիմեոնեն նաև ասել է Պիկեին, որ հարձակվող Լուիս Սուարեսն արմունկով հարվածել է պաշտպան Դիեգո Գոդինին:










































