Կիպրոսում մեկնարկել է ՈւԵՖԱ-ի «Զարգացման գավաթ» մրցաշարը, որին մասնակցում է նաև Հայաստանի ֆուտբոլի Մ16 տարեկանների հավաքականը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնում է, որ մրցաշարի առաջին խաղում հայ պատանիներն ուժերը չափել են Ուելսի պատանի ներկայացուցիչների հետ` հաղթելով հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի արդյունքում:
Հայաստան-Ուելս Մ16 տարեկանների հավաքականների հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է գոլազուրկ ոչ-քի` 0:0 հաշվով: Մրցաշարի կանոնակարգի համաձայն` հիմնական ժամանակում ոչ-ոքի խաղալու դեպքում նշանակվելու էր հետխաղային 11 մետրանոց հարվածաշար: Ֆուտբոլային այդ վիճակախաղում ավելի հաջող գտնվեցին հայ պատանիները` մրցակցին հաղթելով 3:2 հաշվով:
Ապրիլի 16-ին Հայաստանի Մ16 տարեկանների հավաքականը կհանդիպի Կիպրոսի, իսկ ապրիլի 18-ին՝ Ջիբրալթարի Մ16 տարեկանների հավաքականների հետ:








































