Մադրիդի «Ռեալ»-ի նախկին գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին համեմատել է թիմի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուին ու «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսիին։
«Մեսսին Ռոնալդուի հետ կիսում է աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչումը։ Նրանք տարբեր խաղային որակներ ունեն, բայց երկուսն էլ որոշիչ դեր ունեն իրենց թիմերում»,- իտալացի մասնագետի խոսքերը մեջբերում է Goal.com-ը։
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո Անչելոտին գլխավորելու է «Բավարիա»-ն։









































