Մեծ Բրիտանիայում այսօր հրապարակվել է երկրի 100 հազար լավագույն գյուտարարների ցուցակը, ովքեր աշխարհին նվիրել են բազմաթիվ տեխնիկական սարքեր, առանց որոնց ժամանակակից մարդը չի կարող պատկերացնել իր կյանքը, հայտնում է ITAR-TASS-ը:
Ռեեստրը, որի համար երկար ամիսներ տեղեկատվություն են հավաքել տասնյակ մասնագետներ, տեղակայված է Ancestry կազմակերպության կայքում:
Ցուցակում տեղ են գտել բրիտանացի ինժեներների հիմնական միությունների անդամները, որոնց գիտական ակտիվությունը համընկել է 1820-1930 թթ. Երկրորդ արդյունաբերական հեղափոխության հետ, երբ աշխարհում մեծ տարածում էին ստացել երկաթուղային ճանապարհներն ու էլեկտրականությունը:
Կայքում ներկայացված են լուսանկարներ ու ամեն գյուտարարի մասին հակիճ տեղեկատվություն:
Առավել ակնառու ներկայացուցիչներից է ատոմային էներգետիկայի հիմնադիրներից Քրիստոֆեր Հինթոնը, ինչպես նաև Իզամբարդ Բրյունելը, ով զբաղվել է երկաթուղային ճանապարհների, կամուրջների կառուցմամբ: