Internetua.com-ի փոխանցմամբ` Facebook և WhatsApp մեսենջերների ամենօրյա ակտիվությունը հասել է 60 միլիարդ հաղորդագրության: Դա երեք անգամ ավելի շատ է, քան անձնական SMS-ների քանակը ամբողջ աշխարհում: Այդ մասին հայտնել է Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը Սան Ֆրանցիսկոյում ընկերության մամլո ասուլիսի ժամանակ:
Ցուկերբերգի խոսքով` ընթացիկ տարում Facebook մեսենջերից օգտվողների թիվը աճել է 200 միլիոնով և հասել 900 միլիոնի: Իսկ WhatsApp-ից օգտվողների թիվը 2016 թվականին հասել է մեկ միլիարդի:








































