Մյունխենի «Բավարիա»-ի ավագ Ֆիլիպ Լամը հայտնել է, թե ինչ ակնկալիքներ ունի Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի «Բենֆիկա»-ի դեմ պատասխան խաղից:
«Չենք պատրաստվում պարզապես պահել հաղթական հաշիվը: Դա մեր ոճը չէ: Լիսաբոն ենք եկել` հաղթելու համար: Մեր խնդիրն է հարձակվել, գոլեր խփել: Պետք է ավելի լավ խաղ ցուցադրենք, քան առաջին հանդիպմանը:
Բացի այդ, կարևոր է հնարավորություն չտալ մրցակցին: «Բենֆիկա»-ի դեմ պետք է զգույշ գործենք»,- ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը մեջբերում է Լամի խոսքերը:








































