Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսն առաջարկում է սահմանել ավիաուղևորների անվանական հաշվառում, ովքեր ճանապարհորդում են ԵՄ սահմաններում։ Եվրախորհրդարանում այդ հարցով քվեարկությունը պետք է անցկացվի ապրիլի 14-ին՝ հայտնում է Euronews-ը։
Քաղաքական գործչի խոսքով՝ երկրների միջև ճանապարհորդողների մասին տվյալների փոխանակությունը կօգի հետևել ԴԱԻՇ-ի կողմից հավաքագրված գրոհայիններին։ «Ոչ ոք երբեք չի ասել է, որ այդ միջոցառումը կկանխի հարձակումը։ Սակայն նման համաեվրոպական հաշվառումը կտա մեզ հավելյալ գործիք՝ ահաբեկչության դեմ արդյունավետ պայքարում»,- նշել է Վալսը։
Ուղևորների հաշվառման պրակտիկան արդեն ներմուծվել է ԱՄՆ-ում 2001 թվականի սեպտեմբերից հետո։










































