Բրազիլիայում բանկի 2 կողոպտիչներ կարողացել են շրջանցել անվտանգության համակարգերը՝ փայլաթիթեղի մեջ փաթաթվելով, բայց նրանց գործողությունները տեսագրել են տեսախցիկները: Այս մասին հայտնում է UPI-ը:
Նշվում է, որ ապրիլի 9-ի առավոտյան Բրազիլիայի նահանգի բանկերից մեկն են ներթափանցել երկու տղամարդ, որոնք ամբողջովին փաթաթվել են ալյումինե փայլաթիթեղի մեջ:
Ոստիկանների տեղեկությամբ՝ կողոպտիչներին իսկապես հաջողվել է այդպիսով շրջանցել անվտանգության համակարգերը և ներս թափանցել, բայց նրանց բոլոր գործողությունները երևացել են տեսախցիկներով:
Երբ տղամարդկանց նկատել են տեսախցիկներով, ոստիկանություն են զանգահարել: Գողերը հասցրել են լքել դեպքի վայրը մինչ ոստիկանության ժամանելը:
Ոստիկանությունում հավելել են, որ կողոպտիչները ևս մեկ հանցակից են ունեցել, որը բանկին կողքից է հետևել և, հնարավոր է, գողերին զգուշացրել է ոստիկանների ժամանման մասին: Ապրիլի 9-ին ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալներից մեկին:












































