Facebook և Microsoft ընկերությունները հաստատել են, որ կանանց և տղամարդանց վճարում են հավասարապես, հայտնում է The Wall Street Journal-ը:
Facebook-ը և Microsoft-ը մտնում են Arjuda Capital-ի ճնշման տակ ընկած ընկերությունների կազմում, որը 2014 թվականին ընկերություններին խնդրել է կրճատել տղամարդկանց և կանանց աշխատավարձերի միջև տարբերությունը, ինչպես նաև տեղեկատվություն հրապարակել աշխատակիցների աշխատավարձերի մասին:
«Եթե տեխնոլոգիական ընկերությունները ցանկանում են գրավել և պահել լավագույն տաղանդներին և պատրաստվում են կանանց նախապատրաստել ղեկավարների դերում, ինչը ընկերությանը կդարձնի ավելի մրցունակ, հարկավոր է տղամարդկանց և կանանց վճարել միանման և պետք է թափանցիկ լինել այն բանում, ինչ անում են»,- հայտարարել է Նատաշա Լեմբը` Arjuna Capital-ի գործընկերը:









































