«Մենք պահանջում ենք, որ Ռուսաստանը դադարեցնի իր դե յուրե ռազմական դաշնակցի թշնամիներին զինել: Սա ոչ միայն չի բխում դաշնակցի պարտավորություններից, այլ նաև հակասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամի պարտավորություններին, որովհետև որպես անդամ և համանախագահ պետություն՝ Ռուսաստանը պարտավոր է միջոցներ ձեռնարկել տարածաշրջանում խաղաղության զարգացման ուղղությամբ, մինչդեռ Ադրբեջանին զինելով՝ Ռուսաստանն ամեն ինչ անում է, որպեսզի տարածաշրջանում պատերազմ լինի, «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց ակտիվիստ Դանիել Իոնիսյանը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանի այս քայլի դեմ պետք է բողոքի ակցիաներ կազմակերպել ոչ միայն Երևանում, այլ նաև աշխարհով մեկ:
Մանրամասները՝ տեսանյութում










































