ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լորան Բլանն իր կարծիքն է հայտնել Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ խաղի մասին:
«Մենք վերլուծել ենք սխալները, որոնք թույլ ենք տվել առաջին հանդիպմանը, մանավանդ պաշտպանության գծում: «Մանչեսթեր Սիթի»-ին շատ ազատ տարածություն էինք տրամադրում:
Պետք է բարձրակարգ խաղ ցուցադրենք: Այժմ ամեն ինչ ավելի պարզ է` պետք է մեկ գնդակի առավելությամբ գերազանցենք «քաղաքայիններ»-ին»,- ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը մեջբերում է Բլանի խոսքերը:







































