Երեքշաբթի Բրյուսելում 3 մարդ է ձերբակալվել Փարիզի ահաբեկչությունների գործով խուզարկությունների ընթացքում՝ հայտնում է Բելգիայի դաշնային դատախազությունը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
2015 թվականի նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած պայթյուններից հետո դաշնային դատախազության կողմից սկսված հետաքննության շրջանակում այսօր խուզարկություններ են անցկացվել Ուկլ կոմունայում։
«Երեք մարդ ձերբակալվել է և տարվել հարցաքննության»,- հայտնել են պետմեղադրողները։ Նրանց հետագա ճակատագրի վերաբերյալ որոշում կընդունվի վաղը։
Փարիզի և Բրյուսելի ահաբեկչությունների գործով հետաքննությունները սերտորեն փոխկապված են, որոշ մեղադրյալներ, ինչպես, օրինակ, Բրյուսելի օդանավակայանի ահաբեկչության երրորդ կազմակերպիչ Մուհամմադ Աբրինին, ներգրավված են երկու գործերում էլ։







































