Երեկ տեղի ունեցան Շախմատի Համաշխարհային ուսանողական խաղերի 5-րդ տուրի հանդիպումները: Տղաների մրցաշարում 5-րդ հաղթանակը տոնեց Հովհաննես Գաբուզյանը, ով շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: 5-րդ տուրում հաղթեց նաև Սամվել Տեր-Սահակյանը, ով այժմ կիսում է 3-րդ հորիզոնականը, իսկ Տիգրան Ս. Պետրոսյանը իր պարտիան ավարտեց ոչ-ոքի արդյունքով:
Աղջիկների պայքարում Մարիա Գևորգյանը 5-րդ տուրում հաղթեց մրցաշարի առաջատար Հակիմիֆարդ Ղազալին և այժմ ինքն է միանձնյա գլխավորում մրցաշարային աղյուսակը: Գևորգյանը իր ակտիվում գրանցել է 4,5 միավոր:
Թիմային հաշվարկով մեր հավաքականը նույնպես առաջատարն է: Մեր թիմը 5 տուրից հետո վաստակել է 13,5 միավոր և 2 միավորով առաջ անցել 2-3-րդ հորիզոնականներում ընթացող Ռուսաստանի և Իրանի թիմերից:
Այսօր մրցաշարում հանգստյան օր է:






































