Սիրիայի տարածքից արձակված հրթիռից թուրքական Քիլիս քաղաքում մի քանի մարդ է վիրավորվել, տեղեկացնում է Reuters-ը՝ հղում կատարելով թուրքական ԶԼՄ-ներին:
Նշվում է, որ հրթիռը ընկել է Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող բնակավայրում:
Միջադեպի մանրամասները ճշտվում են:
Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ նույն Քիլիս քաղաքում Սիրիայի տարածքից արձակված հրթիռից մեկ մարդ էր զոհվել:








































