Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կոչ է արել՝ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ) մի շարք պատգամավորների անհապաղ զրկել անձեռնմխելիությունից։
Էրդողանն անթույլատրելի է համարել խորհրդարանում այնպիսի պատգամավորների ներկայությունը, որոնք, նրա խոսքով, աջակցում են «Քրդստանի աշխատավորական» կուսակցությանը (PKK)։
Էրդողանն ընդգծել է, որ ահաբեկչությանն աջակցելն ու քաղաքականությունը անհամատեղի են միմյանց հետ։ Ապրիլի 1-ին Թուրքիայի արդարադաության նախարարությունը դիմել է խորհրդարանին՝ ԺԴԿ համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի և կուսակցության այլ պատգամավորների անձեռնմխելիությունից զրկելու համար։








































