«Լեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին իր կարծիքնէ հայտնել Անգլիայի Պրեմիեր լիգայի 33-րդ տուրի «Սանդերլենդ»-ի դեմ հանդիպման մասին:
«Գիտեինք, որ «Սանդերլենդ»-ի դեմ հանդիպումը բարդ կլինի, քանի որ այդ ակումբը պայքարում է Պրեմիեր լիգայում տեղը պահպանելու համար: Ես ուրախ եմ երեք միավոր վաստակելու համար: Մենք վստահ խաղ ցուցադրեցինք: Իհարկե, մրցակիցը նույնպես գոլեր խփելու հնարավորություն ուներ:
Երկրպագուները կարող են շարունակել երազել, բայց մենք պետք է կենտրոնացած լինենք: «Լեսթեր»-ը դեռ ոչինչ չի նվաճել: Պետք է հանգստություն պահպանել և առաջ գնալ»,- BBC Sport-ը մեջբերում է Ռանիերիի խոսքերը:










































