Գերմանիայի առաջնության 29-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիա»-ն արտագնա հանդիպում անցկացրեց Գելզենկիրհենի «Շալկե»-ի հետ: Խաղն ավարտվեց ոչ-ոքի` 2:2 հաշվով:
«Բորուսիա»-ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը փոխարինման դուրս եկավ ընդմիջումից անմիջապես հետո:
Այդպիսով, «Բորուսիա»-ն 68 միավորով երկրորդ տեղում է և մրցաշարային աղյուսակը գլխավորող Մյունխենի «Բավարիա»-ին զիջում է 7 միավոր:
«Շալկե» – «Բորուսիա Դ.»՝ 2:2
Զանե (51′), Հունտելար (66) (11մ) –Կագավա (49′), Գինտեր (56′)





































