Սիրիայի խորհրդարանի հաջորդ կազմը կպատրաստի Սահմանադրությունը և նոր ընտրությունները, եթե Ժնևի միջսիրիական բանակցություններում հաջողվի համաձայնության գալ ընդդիմության հետ, կիրակի օրը հայտարարել է հաշտեցման հանձնաժողովի նախագահ, Ժնևի պատվիրակության անդամ Օմար Օսին: Այդ մասին հայտնում է RIA Novosti-ն:
Սիրիացի քաղաքական գործիչը կիրակի օրը Դամասկոսում հանդիպում է անցկացրել ռուս խորհրդարանականների պատվիրակության հետ:
«Եթե մենք կարողանանք Ժնևում ընդդիմության հետ համաձայնության հասնել մեկ պետության շուրջ, հաջորդ խորհրդարանը կպատրաստի Սահմանադրությունը և նոր ընտրությունները»,- հայտարարել է Օսին հանդիպման ընթացքում:












































