Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ չի բացառում Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման մեջ արտաքին գործոնը և հնարավոր է համարել «թուրքական գործոնի» առկայությունը՝ գրում է ria.ru-ն:
«Ես չեմ բացառում, որ այս իրավիճակում գործոններ կան, որոնք ազդում են այդ հակամարտության վրա արտաքինից: Ահա դուք անվանեցիք թուրքական գործոնը: Հավանաբար այդ գործոնը կա, հենց թեկուզ այն պատճառով, որ Թուրքիան արտահայտեց իր դիրքորոշումը»,- հայտարարել է Դմիտրի Մեդվեդևը «Ռոսիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ:
Նա նաև ասել է, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Թուրքիայի հայտարարությունները չեն կարող չանհանգստացնել:
«Փոխանակ հանգստացնելու և ասելու՝ եկեք վերադառնանք բանակցությունների սեղանին, եկեք նորից սկսենք քննարկել, եկեք դադարեցնենք կրակոցները, տրվեցին որոշակի գնահատականներ, ինչի՞ համար, կրակի վրա յուղ լցնելո՞ւ համար. այ դա անկասկած չի կարող չանհանգստացնել»,-ավելացրել է ՌԴ վարչապետը:











































