Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի՝ Սիրիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ստեֆան դե Միստուրան Թեհրան կժամանի կիրակի երեկոյան կամ երկուշաբթի առավոտյան։ Այդ մասին հայտնել է Իրանի ԱԳՆ-ի հասարակայնության հետ կապերի բաժինը։
Ավելի վաղ Դե Միստուրան հայտնել է, որ մինչև ապրիլի 13-ը պլանավորել է այցելել Դամասկոս ու Թեհրան, ինչպես նաև հնարավոր է՝ Ամման ու Բեյրութ։









































