Ուկրաինացի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոն հուլիսի 9-ին կմասնակցի ռևանշային մենամարտի: Գերծանր քաշային կարգում IBO, WBO, և WBA վարկածներով աշխարհի չեմպիոն Թայսոն Ֆյուրիի մարզիչ Պետեր Ֆյուրին Twitter միկրոբլոգի էջում հայտնում է, որ մենամարտը տեղի կունենա Մանչեսթերում:
«Հուլիսի 9-ին Մանչեսթերում Թայսոն Ֆյուրին կմենամարտի Վլադիմիր Կլիչկոյի դեմ: Պաշտոնական հայտարարությունը և մանրամասները կլինեն ավելի ուշ»,- գրել է անվանի բռնցքամարտիկի մարզիչը:
Ռևանշ մենամարտը կազմակերպվում է ի նշան գերմանական Դյուսելդորֆ քաղաքում նախորդ տարվա նոյեմբերին կայացած մենամարտում տոնած Ֆյուրիի հաղթանակի: Մրցավարների միաձայն որոշմամբ Վլադիմիր Կլիչկոն, ով վերջին անգամ պարտվել էր ավելի քան 11 տարի առաջ, Ֆյուրիին զիջել էր միավորների զգալի տարբերությամբ: