«Ալ Արաբի»-ի գլխավոր մարզիչ Ջանֆրանկո Ձոլան բարձր է գնահատել Լոնդոնի «Չելսի»-ի ապագա գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեին:
«Կոնտեն մեծ ծավալի աշխատանք է կատարել Իտալիայում: Նա Մոուրինյոյի և Գվարդիոլայի մակարդակի մարզիչ է:
Անտոնիոն դեռ մեծ նվաճումներ չի գրանցել միջազգային ասպարեզում, բայց նա հզոր անձնավորություն է: Վստահ եմ` լոնդոնյան ակումբում նա մեծ ձեռքբերումներ կունենա»,- Sky Sports-ը մեջբերում է Ձոլայի խոսքերը:







































