ԱՄՆ քաղաքացին, որն իրեն նկարահանել է Կալիֆոռնիայում հրդեհի ֆոնին, դատապարտվել է 20 տարվա ազատազրկման և 60 մլն դոլար տուգանքի: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Ուեյն Ալեն Հանթսմանն ուրբաթ խոստովանել է իր մեղքը անտառային տարածքները հրդեհելու և ունեցվածքը ոչնչացնելու համար, թեև ավելի վաղ հերքել է իր մասնակցությունը հրդեհին, ասվում է հոդվածում:
Ոստիկանության ուշադրության կենտրոնում նա հայտնվել է սելֆին անելուց անմիջապես հետո դրանով պարծենալու իր ցանկության պատճառով: Հանթսմանը տղամարդուն, որը որոշել է նրան հանել հրդեհի գոտուց, ցույց է տվել տեսանյութ, որում նա երկու բոցկլտացող խարույկների միջև է: Վարորդը տեսագրել է այդ հոլովակն ու այն փոխանցել է իրավապահ մարմիններին: Մի քանի օր անց Հանթսմանը ձերբակալվել է, հայտնում է գործակալությունը:





































