Չինաստանում վայրի ասիական փիղը հարձակվել է տեխնիկական սպասարկման 3 աշխատակիցների վրա: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ժու Սյու Նյա անունով կենդանին նետվել է մալուխը վերանորոգող մարդկանց վրա Յունան նահանգի հարավային արգելոցում:
Աշխատողներից մեկը վիրավորվել է, մյուս երկուսին հաջողվել է փախչել:
Փետրվարին նույն փիղը արգելոցի ճանապարհի երկայնքով կայանված 10-ից ավելի ավտոմեքենա է վնասել:
Այդ անտառային տարածքները Չինաստանում փղերի բնակության վերջին վայրն են: Կենդանաբանները ենթադրում են, որ այնտեղ մոտ 300 առանձնյակ է ապրում:







































