Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփը՝ հանրապետականների շրջանում, իսկ Դեմոկրատական կուսակցությունից թեկնածու, ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը դեմոկրատների շրջանում առաջատարներն են երկրի նախագահի պաշտոնի համար պայքարում: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով հարցմանը:
Ըստ այդմ՝ հանրապետականների 42%-ը աջակցում է Թրամփին, 32%-ը՝ Թեդ Քրուզին և 20%-ը՝ Ջոն Քեյսիքին:
Հիլարի Քլինթոնին աջակցում է դեմոկրատների 53%-ը, իսկ Բեռնի Սանդերսին՝ 43%-ը:
Հարցմանը մասնակցել են 626 հանրապետականներ և 668 դեմոկրատներ:








































