Ռուսաստանը և ԱՄՆ-ն ներկայումս աշխատում են Սիրիայի սահմանադրության նախագծի պատրասման վրա, հայտնում է Bloomberg գործակալությունը:
Ինչպես ճշտել է արևմտյան երկրներից մեկի ներկայացուցիչը, աշխատանքն առայժմ գտնվում է սկզբնական փուլում: Նրա խոսքերով՝ Ռուսաստանի առաջարկություններն ավելի մոտ են Սիրիայի իշխանությունների դիրքին: Ռուս դիվանագետի տվյալներով` ԱՄՆ-ն և Ռուսաստանը շարունակում են մտքեր փոխանակել այդ հարցով:








































