Բրիտանացիների կեսից ավելին սկսել են ավելի քիչ վստահել Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնին այն բանից հետո,երբ նա խոստովանել է, որ մինչև ներկա պաշտոնին անցնելը եղել է օֆշորային ընկերության բաժնետեր, վկայում են Sky news-ի կատարած հասարակական հարցման տվյալները:
Այն հարցին, թե համաձա՞յն են «Ես այժմ ավելի քիչ եմ վստահում Դևիդին, քան մի շաբաթ առաջ» արտահայտության հետ, մասնակիցների 57%-ը դրական են պատասխանել, իսկ 43%-ը՝ բացասական:











































